Եվրո-2012-ի մրցավարական բրիգադները նախապատրաստական վերջին փուլն են անցնում

Եվրո-2012-ի մրցավարական բրիգադները նախապատրաստական վերջին փուլն են անցնում

PanARMENIAN.Net - Եվրո-2012-ի մրցավարական բրիգադները նախապատրաստական վերջին փուլն են անցնում: Այս շաբաթ մրցավարները, լրացուցիչ մրցավարներն ու չորրորդ մրցավարները հավաքվել են Վարշավայում նախապատրաստական սեմինարի:

«Եվրոպայի առաջնությունը կհիշվի ոչ միայն խաղի որակով, այլ նաև մրցավարության որակով: Այս պահից սկսած մենք պետք է աշխատենք մեծ նվիրումով»,-դիմել է մրցավարներին ՈւԵՖԱ մրցավարության գծով ավագ սպա Պիեռլուիջի Կոլինան:

Եզրափակիչ մրցաշարի բոլոր խաղերը կսպասարկեն յոթ հոդուց բաղկացած բրիգադները՝ գլխավոր մրցավար, երկու օգնական, չորրորդ մրցավար, երկու լրացուցիչ օգնական և պահուստային օգնական, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---