ՀԱՅՏՆԻ ՆԿԱՐԻՉ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ԱՃՅՈՒՆԸ ԿՏԵՂԱՓՈԽՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ

PanARMENIAN.Net - Մինչեւ տարեվերջ ԱՄՆ-ից Հայաստան կբերվի արդի արվեստի հայտնի նկարիչ` Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյանի) աճյունը: «Արշիլ Գորկի» հիմնադրամի տնօրեն Բադալ Բադալյանի խոսքերով, «հայրենի հողում» հանգչելը եղել է նկարչի վերջին ցանկությունը: Մոտ ապագայում կլուծվեն նկարչի աճյունի վերաթաղման հետ կապված ֆինանսական եւ տեխնիկական հարցերը: Հուղարկավորման վայրը պետք է որոշի Հայաստանի կառավարությունը, թեեւ Բ.Բադալյանի կարծիքով, ցանկալի կլիներ, որ Հայոց ցեղասպանությունից տուժած Արշիլ Գորկու մասունքները հանգչեն Երեւանի Ծիծեռնակաբերդի բլրում, որտեղ գտնվում է ցեղասպանության զոհերի հուշարձանը: Նշենք, որ անցյալ տարի Արշիլ Գորկու կտավներից մեկը ԱՄՆ-ում վաճառվել է 3,5 միլիոն դոլարով:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---