ՎԶԵԲ-Ը, ՀԲ-Ն ԵՎ USAID ՄՏԱԴԻՐ ԵՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼ` ՀԱՅԱՍՏԱՆՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Զարգացման եւ վերակառուցման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ֆինանսական աջակցություն կցուցաբերի Հայաստանին` երկիրը էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներով ապահովելու համար: Այդ մասին այսօր Երեւանում լրագրողներին է հայտարարել ՎԶԵԲ նախագահ Ժան Լեմյերը: Նրա խոսքերով, խոսքը գնում է փոքր ՀԷԿ-երի, ինչպես նաեւ հողմային եւ արեւային էլեկտրակայանների շինարարության մասին: Ժ.Լեմյերը հայտնել է, որ այդ նախագծերի ֆինանսավորման համար ՎԶԵԲ-ը մտադիր է համատեղ հիմնադրամ ստեղծել Համաշխարհային բանկի եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ:
 Ուշագրավ
---