«Ժողովուրդ». ՀՀԿ-ն խոստացել է ազատազրկվածներին ձայների դիմաց ազատ արձակել

«Ժողովուրդ». ՀՀԿ-ն խոստացել է ազատազրկվածներին ձայների դիմաց ազատ արձակել

PanARMENIAN.Net - «Ժողովուրդը» գրում է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը ձայներ ստանալու համար դիմում Է ամենատարբեր մեթոդների: Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչներին իշխանությունները խոստացել են ազատ արձակել մաքսանենգության համար դատապարտված Արտակ Պետրոսյանին, եթե այդ գյուղում ՀՀԿ-ն ստանա ձայների գերակշիռ մեծամասնությունը: Նման մի խոստում էլ տվել են Արտենի գյուղի բնակիչներին: Այստեղ էլ խոստացել են ազատ արձակել Խոսրովի անտառի տնօրեն Սամվել Շաբոյանի սպանության գործով դատապարտված Վահրամ Խաչատրյանին` կրկին նույն պայմանով: Իսկ ՀՀԿ-ականները շարունակում են հերքել, թե քրեական տարրերն իրենց համար չեն աշխատում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---