Օլիմպիադայից առաջ Լոնդոնում կանցնեն թեստային միջոցառումներ ու զորավարժություններ![]() 2 մայիսի 2012 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 2-8 Օլիմպիադան ընդունող տարբեր օբյեկտներում կանցնեն մրցումներ 6 օլիմպիական մարզաձևերում և պարալիմպիակ ծրագրով: Թեստային միջոցառումներին կմասնակցի 11 հազար մարդ, հիմնականում կամավորներ: Վերջին տարում 28 օլիմպիական օբյեկտներում արդեն տեղի են ունեցել 28 ստուգողական մրցումներ: Մայիսի 5-ի երեկոյան Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա «2012 ժամ մինչև սկիզբը» արարողությունը, որին կհետևեն 40 հազար հանդիսականներ: Միաժամանակ Բրիտանիայի մայրաքաղաքում կանցնեն «Օլիմպիական պաշտպան» ուժային կառույցների զորավարժությունները: Զորավարժություններին կմասնակցեն ցամաքային, օդային և ծովային ուժերի ներկայացուցիչները, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |