Թալիբանը մի շարք ահաբեկչական գործողություններ է կատարել ի պատասխան Օբամայի այցին Աֆղանստան![]() 2 մայիսի 2012 - 11:17 AMT PanARMENIAN.Net - Առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների շարքը «Թալիբանի» արձագանքն էր ԱՄՆ նախագահի այցին Քաբուլ: Այդ մասին հայտնում է «Ասոշիեյթիդ պրես» գործակալությունը՝ հղում անելով թալիբների մամլո քարտուղար Զաիբուլլա Մոջահեդին: Պայթյունները որոտացին Բարաք Օբամայի մեկնումից հետո, որը գիշերը անակնկալ այցով ժամանել էր Աֆղանստան: Նա բանակցել է Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ, ինչպես նաև երկկողմ համաձայնագիր է կնքել ԱՄՆ ուԱֆղանստանի միջև ռազմավարական համագործակցության մասին: Ըստ առկա տեղեկությունների, ահաբեկչական գործողություններից մեկը կատարել է մահապարտ գրոհայինը: Կա 6 զոհ և 15 վիրավոր: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |