Միխայիլ Լիստկևիչ. Եթե որոշ քաղաքական գործիչներ ներկա չլինեն ЕURO-2012 խաղերին, դա մեծ նշանակություն չի ունենա![]() 2 մայիսի 2012 - 12:16 AMT PanARMENIAN.Net - 2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մասը կանցնի հաստատված ծրագրերի համապատասխան: Այս մասին հայտարարել է լեհական ֆուտբոլային միության նախկին նախագահ և Լեհաստանում EURO-2012-ի կազմակերպման ՈւԵՖԱ-ի համակարգող Միխայիլ Լիստկևիչը: Ըստ նրա, ՈւԵՖԱ-ն 100 տոկոսով համոզված է, որ Ուկրաինայում և Լեհաստանում իսկական ֆուտբոլային տոն է լինելու և առաջնության անցկացման ձևաչափի որևէ փոփոխման հնարավորություն չկա: Լիստկևիչը նաև համոզմունք է հայտնել, որ երկու ընդունող երկրներն էլ գերազանց են իրականացրել նախապատրաստական աշխատանքները: «Մենք լավ ենք աշխատել: Ունենք հրաշալի մարզադաշտեր, հյուրանոցներ, օդանավակայաններ և մարզումային բազաներ բոլոր մասնակից-հավաքականների համար»,-ասել է նա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |