«Ժառանգության» թեկնածու. Մենք ներկայացված կլինենք խորհրդարանում և ավելի լայն կազմով![]() 2 մայիսի 2012 - 13:01 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգությունը» ստեղծել է լայն պլատֆորմ, որը ներառում է հասարակական լայն շերտերի: Մեր խնդիրը մարդկանց կուսակցականացնելը չէ, այլ ինչ-որ գաղափարներ ունեցող մարդկանց ներգրավելն է և նրանց այդ գաղափարներն իրագործելու հնարավորություն տալը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԱԺ 2012 ընտրությունների «Ժառանգության» համամասնական ցուցակով ներկայացված Թևան Պողոսյանը: Խոսելով «Ժառանգության» շուրջ պտտվող լուրերի մասին՝ ասուլիսի մյուս բանախոս ԱԺ ընտրությունների «Ժառանգության» համամասնական ցուցակով ներկայացված, անկուսակցական Արման Մուշեղյանը նշեց, որ մարդիկ միշտ փորձում են փնովել, երբ չեն ունենում ինչ-որ ռեալ ասելիք. «Ժառանգությունը» զբաղվում է ռեալ քաղաքականությամբ: Այստեղ չկան հին ու նոր թիմերի մարդիկ, այլնպիսի հեղինակություն ունեցող մարդիկ, որոնց անցյալի մասին կարելի է «սևացնող բաներ» ասել, դրա համար էլ մարդիկ ընտրել են այս ճանապարհը»: Խոսելով քարոզարշավի արդյունավետության մասին՝ Թևան Պողոսյանն ասաց, որ իրենք հնարավորություն են ունեցել լինել բոլոր մարզերում, հանդիպել համակիրների հետ: «Մենք ներկայացված կլինենք խորհրդարանում և ավելի լայն կազմով: Ինչքան բազմազան լինի մեր քաղաքական դաշտը, ինչքան շատ ընդդիմադիր ուժեր ներկայացված լինեն, այնքան կշահենք մենք՝ ունենալով քաղաքական լայն դաշտ»: Պողոսյանը նշեց, որ խորհրդարան անցնելով, առաջին հերթին զբաղվելու է ոչ կառավարական կազմակերպությունների գործունեության համար դաշտ ստեղծելով: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |