ՄՕԿ նախագահը վստահ է, որ Լոնդոնի և Սոչիի Օլիմպիական խաղերը հաջող կանցնեն

ՄՕԿ նախագահը վստահ է, որ Լոնդոնի և Սոչիի Օլիմպիական խաղերը հաջող կանցնեն

PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Ժակ Ռոգեն, որի 70-ամյակը լրացավ այսօր, համոզված է, որ Լոնդոնի և Սոչիի Օլիմպիական խաղերը հաջող կանցնեն:

«2012-ի հուլիսին Լոնդոնում մեկնարկող Օլիմպիական խաղերը բոլորին ցույց կտան, թե ինչպես կարող է երկրի կառավարությունը սպորտային կազմակերպությունների հետ հաջող աշխատել: Այս մրցումները կնպաստեն նաև բրիտանական մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- Ռոգեի խոսքը հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Խոսելով 2014թ ձմեռային խաղերի մասին, Ռոգեն ընդգծել է, որ ուրախ է տեսնել, թե ինչ տեմպերով են նախապատրաստվում ձմեռային Օլիմպիադային: Նա նշել է, որ իրեն հատկապես դուր է գալիս քաղաքի եզակի աշխարհագրական դիրքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---