Երիտասարդական հիմնադրամը խորացնում է համագործակցությունը Երիտասարդական նվագախմբի հետ![]() 2 մայիսի 2012 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի միջև կնքվել է համաձայնագիր, որն, ըստ նրանց, կնպաստի երիտասարդներին ինտեգրմանը դասական երաժշտության աշխարհին: Հիմնադրամի գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը մամլո ասուլիսի ժամանակ ասաց. «Փորձելու ենք խորացնելով համագործակցությունը լրացուցիչ ուժեր ներդնել, որ կարևորենք և քարոզենք դասական երաժշտությունը»: Բացի այդ, Տեր-Հովակիմյանի կարծիքով նրանք կփորձեն երիտասարդներին գիտելիք տալ և ճաշակը բարձրացնել: Այս համաձայնագրով ԲՈՒՀ-երի ուսանողներին, ՀԿ-ների երիտասարդ անդամներին և կուսակցությունների երիտասարդական թևերին բաժանվելու են Երիտասարդական նվագախմբի համերգների տոմսեր: Պայմանագիրը կնքվել է մինչև 2013 թ-ի դեկտեմբերի 31-ը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |