Կարեն Քոչարյան. Լռության օրը կուսակցություններն ամենաակտիվը կլինեն` լուռ փող կբաժանեն![]() 2 մայիսի 2012 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Քարոզարշավը անցել է միապաղաղ, ոչ հետևողական և նույնիսկ պասիվ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս տեսակետը հայտնեց «SPRING» PR ընկերության նախագահ Նվարդ Մելքոնյանը: Քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ Կարեն Քոչարյանը նույնպես համաձայնեց գործընկերոջ կարծիքի հետ՝ հավելելով, որ այս պասիվության մեջ ամենահաջողվածը Նիկոլ Փաշինյանի 30 վայրկյան տևած ելույթն էր, որը, սակայն, ՀԱԿ-ը չկարողացավ ճիշտ օգտագործել: «Ուրիշ ոչ ոք նրան չօգնեց այդ հարցում: Թեև իմ կարծիքով դա քարոզարշավի ամենալավ քայլերից մեկն էր: Այսինքն`անգամ նույն թիմերի մեջ է պասիվությունը»,- ասաց Կարեն Քոչարյանը: Կարեն Քոչարյանի համոզմամբ` քարոզարշավի ամենաակտիվ օրը կլինի լռության օրը, երբ կուսակցությունները «շատ ակտիվ կլինեն` լուռ կբաժանեն փողերը»: Մասնագետները կարծում են, որ քարոզարշավի ընթացքում հատկապես ազատ էր եթերային խոսքը: Նրանք համակարծիք էին, որ հեռուստատեսության այդպիսի «բաց վիճակ, որն այս անգամ էր` երբևիցե չէր եղել վերջին 20 տարվա մեջ: Բացել էին ամբողջ մասս-մեդիան»: «Այդքան բաց հարթակներ` ոչ միայն հեռուստատեսային` մենք չենք ունեցել վերջին տարիներին: Ուղղակի այդ ամենից պետք է օգտվել»,- իր խոսքում նշեց Նվարդ Մելքոնյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |