Սեզանի «Խաղաթուղթ խաղացողները» կտավի էսքիզը Christie's-ում վաճառվել է 19 մլն դոլարով

Սեզանի «Խաղաթուղթ խաղացողները» կտավի էսքիզը Christie's-ում վաճառվել է 19 մլն դոլարով

PanARMENIAN.Net - Պոլ Սեզանի «Խաղաթուղթ խաղացողները» կտավի ջրաներկի էսքիզը մայիսի 1-ին Christie's աճուրդում վաճառվել է 19 մլն դոլարով, հաղորդում է Lenta.ru-ն՝ մեջբերելով France-Presse գործակալությանը:

Էսքիզը վաճառվել է Նյու Յորքում «Իմպրեսիոնիզմի և մոդեռնիզմի արվեստը» աճուրդում: Մինչև աճուրդի սկսվելիս նկարը գնահատվում էր 15-20 մլն դոլար:

46,7 սմ 30,5 սմ-իս վրա չափսով էսքիզը վերջին անգամ հասարակությանը ներկայացվել է 1953-ին և համարվում էր կորած: Սակայն Christie's-ի մասնագետները, ովքեր ծանոթ էին «Խաղաթուղթ խաղացողները» նկարի էսքիզի հետ սև-սպիտակ լուսանկարով, նկատել են այն Հանյց Էյհենվալդի մասնավոր հավաքածուում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---