Ֆ. Չարչօղլյան. Հայաստանը պատրաստ է զարգացնել Քուվեյթի հետ միջխորհրդարանական հարաբերությունները 2 մայիսի 2012 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ահմադ աբդ ալ-Ազիզ ալ-Սաադունն ընդունել է Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր: Դեսպան Չարչօղլյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվացնել միջխորհրդարանական ոլորտում պատվիրակությունների փոխայցելությունների մակարդակը, ինչը նոր հիմքերի վրա կդնի երկու երկրների օրենսդիր մարմինների միջև աշխատանքների հետագա խորացումն ու իրատեսական արդյունքների արձանագրումը: Այս կապակցությամբ Քուվեյթում ՀՀ դեսպանը կարևորել է Ահմադ ալ-Սաադունի այցը Հայաստան, նշելով, որ այն նոր էջ կբացի երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության պատմության մեջ: Քուվեյթում ՀՀ դեսպանը լուսաբանել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումներն ու հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը, անդրադարձել մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Քուվեյթի Ազգային ժողովի նախագահն իր հերթին ողջունել է Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը բանակցային ճանապարհով հասնելու հայկական կողմի ջանքերը` նշելով, որ Քուվեյթի Պետությունը մշտապես կողմ է եղել հարցի խաղաղ կարգավորմանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |