Սիմոնե Դիներսթին. Այսօրվանից սկիզբ կդրվի հայկական երաժշտության հետ ծանոթությանը![]() 2 մայիսի 2012 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի դաշնակահարուհի, Classical Recording Foundation-ի կրկնակի մրցանակակիր Սիմոնե Դիներսթինը, որը ելույթ է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), ասաց, որ ծանոթ չէ հայկական երաժշտությանը, սակայն այսօրվանից նա կլրացնի այդ բացը: Մամլո ասուլիսի ժամանակ Սիմոնեն նշեց, որ ուրախ է լինել մի երկրում, որտեղ այդքան մեծ երաժշտական ավանդույթներ կան, և համագործակցել հատկապես երիտասարդների հետ: Նվագախմբի ղեկավարն իր հերթին ավելացրեց, որ վաղուց էր ցանկանում ելույթ ունենալ նման դաշնակահարուհու հետ, սակայն ժամանակի և զբաղվածության պատճառով այն իրականանում է միայն հիմա: Դաշնակահարուհին այսօր նվագախմբի հետ ներկայացնելու է Մոցարտի Դաշնամուրի կոնցերտ թիվ 21-ը: Համերգում կհնչեն նաև Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի նախերգանքը, Միխայիլ Կոկժաևի «Նահատակներին ...» ստեղծագործությունը, որը նվիրված է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին, և Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիան լարայինների և գոսերի համար: Համերգը ղեկավարելու է Սերգեյ Սմբատյանը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |