Բեյրութում բացվել է Եղեռնի լուսաբանման մասին ցուցահանդես 2 մայիսի 2012 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Բեյրութի Կապուցինների եկեղեցու սրահում բացվեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Ցուցադրության բացումը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի («Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Լիբանանի Կեդրոնական Մարմին») և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ ջանքերով, ինչպես նաև Բեյրութի քաղաքապետարանի աջակցությամբ: Ցուցահանդեսի բացմանը ելույթ ունեցան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դպրեվանքի «Արմաշ» երգչախումբը Թորգոմ վրդ. Տոնոյանի ղեկավարությամբ և «Կռունկ» երգչախումբը խմբավար դոկտ. Էդուարդ Թորիկյանի մասնակցությամբ: «Հայոց ցեղասպանության լուսաբանումը արտասահմանյան մամուլի առաջին էջերին» ժամանակավոր ցուցադրության բացմանը ներկա էին լիբանանահայ համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդները, գաղութի պատկան մարմինների և համայնքի ներկայացուցիչները, այլ հրավիրյալներ: Ցուցադրության մեջ ներառնված են 1860-1922 թթ. ռուսական, ամերիկյան, իտալական, ֆրանսիական, բրիտանական շուրջ 70 պարբերականներ, որոնց առաջին էջերին անդրադարձ է եղել հայկական կոտորածներին ու դրանց հետևանքներին: Կիրակնօրյա պատարագի ընթացքում այցելուներն առիթ ունեցան ծանոթանալու Հայոց ցեղասպանությունը հաստատող այս արժեքավոր վավերագրերին: 2012 թ. ընթացքում ՀՑԹԻ Հայոց ցեղասպանությանն առնչվող այլ թեմաներով ժամանակավոր ցուցադրություններ է կազմակերպելու Լիբանանում, Դանիայում, Շվեդիայում և ԱՄՆ-ում: Ուշագրավ Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները | Օ՛Բրայեն. Շարունակելու ենք աշխատել ՀՀ հետ պաշտպանության և անվտանգության հարցերում «Անցած տարի տեղի ունեցավ առաջին համատեղ զորավարժությունը, սպասում ենք ավելիի»,–ասել է նա Ալավերդի-Վանաձոր ճանապարհին սելավային հոսք է եղել Կան արգելափակված ավտոմեքենաներ Միրզոյան․ Կա պատմական պահ` վերջնականացնելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը Նա այդ մասին ասել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում Հայրիկյանը հացադուլ է հայտարարել «Հայաստանի իշխանությունների չարակամության պատճառով Հայաստանը դադարել է լինել իրավական պետություն»,–ասել է նա |