Արամ Առաջինը Աբու Դաբիում կմասնակցի նոր եկեղեցու հիմնարկեքին![]() 2 մայիսի 2012 - 17:31 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մեկնել է Միացյալ Արաբական Էմիրություններ: Նորին Սրբությունը մեկ շաբաթ կանցկացնի այնտեղ՝ մասնակցելով եկեղեցական և համայնքային ձեռնարկներին Շարժայում, Դուբայում և Աբու Դաբիում: Արամ Առաջինը Աբու Դաբիում կմասնակցի նոր եկեղեցու հիմնարկեքի արարողությանը: Նախատեսվում է, որ ՄԱԷ-ից Վեհափառը հովվապետական այցով կմեկնի Իրան, որտեղ կայցելի Թեհրանի, Սպահանի ու Ատրպատականի թեմերը: Այցի շրջանակներում Վեհափառը կմասնակցի նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Իրանի միջև շուրջ 10 տարի առաջ սկսված միջկրոնական երկխոսությանը նվիրված համագումարին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |