Հայտնի են դարձել դասական ոճի վերջին վարկանիշային մրցաշարի մասնակից հայ ըմբիշները![]() 2 մայիսի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-6-ը ֆիննական Վանտաա քաղաքում կանցնի ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարը: Օլիմպիական ուղեգրեր կստանան 1-2 տեղերը զբաղեցրած ըմբիշները: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Լևոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ Ֆինլանդիա են մեկնել Ռոման Ամոյանը (55 կգ ք/կ), Նարեկ Խաչատրյանը մինչև 60 կգ քաշային կարգում, Հովհաննես Վարդերեսյանը մինչև 66կգ քաշային կարգում և Արթուր Շահինյանը՝ մինչև 84 կգ քաշային կարգում, PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում: Հունահռոմեական ոճի ըմբիշներից օլիմպիական ուղեգրեր արդեն ունեն Արսեն Ջուլֆալակյանը (55 կգ ք/կ), Արթուր Ալեքսանյանը (96 կգ ք/կ) և Յուրի Պատրիկեևը (120 կգ ք/կ): Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |