Եգիպտոսում տեղի են ունեցել նոր բախումներ, կան զոհեր![]() 2 մայիսի 2012 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Չորեքշաբթի առավոտյան Կահիրեի կենտրոնում պաշտպանության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած անկարգությունների ընթացքում հինգ հոգի մահացել են, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է ՌԻԱ Նովոստին, մեջբերելով Եգիպտոսի առողջապահության նախարարությունը: Ականատեսների վկայությամբ, բախումները սկսել են արշալույսին: Անհայտ մարդկանց խումբը հարձակվել է Եգիպտոսի ՊՆ շենքի մոտ անժամկետ բողոքի ակցիայի մասնակիցների վրա: Կահիրեի Աբասիա շրջանը, որտեղ գտնվում է ՊՆ շենքը, արդեն մի քանի օր դարձել է նախագահական քարոզարշավից դուրս մնացած իսլամիստ Հազեմ Սալահ Աբու Իսմայիլի կողմնակիցների և անհայտ անձանց միջև բախումների էպիկենտրոնը: Ցուցարարների գլխավոր պահանջն է իշխանության շուտափույթ հանձնումը զինվորականներից քաղաքացիական ղեկավարությանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |