ԹՈՒՐՔԻԱՆ ՄԻԱԿ ԵՐԿԻՐԸ ՉԷ, ՈՐԻ ՏԱՐԱԾՔՈՎ ԻՐԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԳԱԶ ԱՌԱՔԵԼ ԵՎՐՈՊԱ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԻԻՀ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

PanARMENIAN.Net - Թուրքիան միակ երկիրը չէ, որի տարածքով Իրանը մտադիր է գազ արտահանել Եվրոպա: Այդ մասին հայտարարել է Իրանի գազի ազգային ընկերության ներկայացուցիչ Մոհամմադ Հասան Մոջարադը` նշելով, որ Թուրքիայի տարածքը Մերձավոր Արեւելք եւ Եվրոպա գազի արտահանման չորս ուղիներից մեկն է միայն: Նա չի մանրամասնել, թե ինչ այլ ուղիներ նկատի ունի, սակայն, ինչպես հաղորդում է «Իրան.ռու»-ն, ակնհայտ է, որ դրանցից մեկը կարող է անցնել Հայաստանով, որի հետ օրերս Իրանը համաձայնագիր է ստորագրել գազատարի շինարարության վերաբերյալ: Իրանի համար, հայտարարել է Հասան Մոջարադը, գազի արտահանման ուղու ընտրությունը մեծապես կախված է այն երկրների քաղաքական կայունությունից, որոնց տարածքով կիրականացվի գազի առաքումը, ինչպես նաեւ գազատարների շինարարության ապագա նախագծերի գնային արդյունավետությունից:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---