Ազատ ոճի ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հանդես կգան 4 հայ ըմբիշներ

Ազատ ոճի ըմբշամարտի վերջին վարկանիշային մրցաշարում հանդես կգան 4 հայ ըմբիշներ

PanARMENIAN.Net - Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում Վանտաա քաղաքում, որտեղ մայիսի 4-6-ը տեղի կունենա վերջին վարկանիշային մրցաշարը, հանդես կգան հետևյալ ըմբիշները՝ Արթուր Առաքելյան (60 ք/կ), Մուսա Մուրթազալիև (74 ք/կ), Էդգար Ենոքյան (96 ք/կ) և Ռուսլան Բասիև (120 ք/կ):

Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայից:

Լոնդոնի օլիմպիական ուղեգրեր կստանան եզրափակիչ անցած ըմբիշները: Այդ մրցաշարն ուղեգրերի քանակն ավելացնելու Արայիկ Բաղդադյանի սաների վերջին շանսը կլինի:

Այժմ ազատ ոճի հայ ըմբիշներից օլիմպիական ուղեգրեր ունեն Միհրան Ջաբուրյանը, Դավիթ Սաֆարյանը և Հաջիմուրադ Նուրմագոմեդովը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---