ՀՀԿ-ն Կոտայքի մարզում պաշտպանում է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը![]() 2 մայիսի 2012 - 15:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կոտայիք մարզում հանդիպել է քաղաքացիների հետ: «Ես ձեզ կոչ եմ անում քվեարկության օրը՝ ընտրություն կատարելիս, լինել շատ լուրջ, ավելի լուրջ, քան երբևէ, անպայման նկատի առնել, թե որ քաղաքական ուժը կարող է ապահովել անձամբ ձեր և ձեր հարազատների իրավական պաշտպանվածությունը, քաղաքացիական ազատությունները և անձամբ ձեր և Հայաստանի ողջ ժողովրդի բարեկեցության կայուն բարձրացումը», -ասել է նախագահը ելույթի ժամանակ: Նախագահը կոչ է արել քաղաքացիներին մայիսի 6-ին ակտիվորեն մասնակցել ընտրություններին, քանի որ ընտրությունների արդյունքներից է կախված, թե ինչ ճանապարհով է Հայաստանի Հանրապետությունն առաջ գնալու: «Բոլորս պետք է հասկանանք նաև, որ այս ընտրությունները մեծ հնարավորություն են տալիս ընտրել օրինական իշխանություններ ազատ, արդար ընտրությունների միջոցով և որ այդպիսի միջոցներով ընտրված իշխանությունները կարող են լինել շատ ավելի համարձակ և կարող են շատ ավելի լուրջ բարեփոխումներ իրականացնել: Մյուս կողմից էլ բոլորիդ խորհուրդ եմ տալիս թշնամանքը չավելացնել: Մայիսի 6-ին հաջորդելու է մայիսի 7, 8, 9-ը, այսինքն կյանքը շարունակվելու է: Եվ ցանկալի է, որպեսզի մենք ընտրություններից հետո լինենք ավելի միասնական, որպեսզի կարողանանք մեր ջանքերը համադրել և ունենալ, կառուցել ավելի լավ Հայաստան»,- նշել է ՀՀԿ առաջնորդը: Նախագահը ասել է նաև, քանի որ ՀՀԿ-ն պատգամավորի թեկնածություն չի առաջադրել Կոտայքի մարզում, իրենք պաշտպանում են Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |