Սեյրան Օհանյանը Աստանայում կմասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

Սեյրան Օհանյանը Աստանայում կմասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին

PanARMENIAN.Net - 2012թ. մայիսի 3-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայանալիք ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, մայիսի 2-ին Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը:

Նիստի ընթացքում քննարկվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում ս.թ սեպտեմբերին անցկացվելիք «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությանը վերաբերող հարցեր, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմական համագործակացության զարգացման ու կատարելագործաման համատեղ միջոցառումներին առնչվող խնդիրներ:

Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում կունենա Ղազախստանի իր պաշտոնակցի հետ, կայցելի սպառազինության ու ռազմական տեխնիկայի «ԿԱԴԵՔՍ-2012» միջազգային ցուցահանդես:

ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարներին կընդունի նաև Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---