Երևանում անցկացվել են ինտելեկտուալ խաղերի ՀՀ դպրոցական առաջնության «Brain ring» և «Քո խաղը» փուլերը![]() 2 մայիսի 2012 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր տեղի են ունեցել ինտելեկտուալ խաղերի Հայաստանի դպրոցական առաջնության «Brain ring» և «Քո խաղը» մրցափուլերը։ Առաջնությունն անցկացնում է Գիտակների հայկական ասոցիացիան՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ։ Ինտելեկտուալ խաղ-մրցույթին մասնակցել են Հայաստանը և Արցախը ներկայացնող 22 դպրոցական թիմեր: Հաղթող թիմը մեկ շաբաթ անց կմասնակցի Բելառուսում տեղի ունենալիք Եվրոպայի առաջնությանը։ Գիտակների հայկական ասոցիացիայի նախագահ Տիգրան Քոչարյանը նշել է, որ երկրորդ տարին է, ինչ ասոցիացիան մեծ ուշադրություն է դարձնում դպրոցականների շրջանում ինտելեկտուալ շարժման զարգացմանը։ «Հայաստանի մեծահասակների թիմերն ինտելեկտուալ խաղերում լավ արդյունքներ ցույց են տալիս, սակայն փոխարինող սերնդի հետ անելիքներ դեռ կան։ Մենք աշխատանքներ ենք տանում ինտելեկտուալ շարժումը երիտասարդացնելու ուղղությամբ»,- ասել է Տիգրան Քոչարյանը՝ ավելացնելով, որ առավել կարևոր են ոչ թե զուտ արդյունքները, այլ այն, որ ձևավորվում է դպրոցականների և երիտասարդների մի մեծ խումբ, որն ինքնահաստատվում է գիտելիքի միջոցով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |