Հայաստանի և Իրանի արտգործնախարարությունները Թեհրանում համատեղ խորհրդատվություններ են անցկացրել![]() 2 մայիսի 2012 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 1-2-ին Թեհրանում տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև հյուպատոսական հարցերի շուրջ խորհրդատվությունների համատեղ 8-րդ նիստը: Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել յոթերորդ նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը և գոհունակությամբ նշել հյուպատոսական, դատական և իրավական ոլորտներում համագործակցության դրական տեղաշարժի մասին: Դրական է գնահատվել նաև Նուրդուզ-Մեղրի սահմանակետում համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների փոխադարձ հանդիպումների կապակցությամբ, իրենց օժանդակությունն են հայտնել երկու երկրներում թմրանյութերի տարածումը կանխարգելող համապատասխան մարմինների համագործակցության ընդլայնման առնչությամբ: Համատեղ նիստի ավարտին ՀՀ ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Հակոբ Հաջի-Հակոբյանը և ԻԻՀ ԱԳՆ հյուպատոսական գլխավոր վարչության պետ Սեյյեդ Հոսեյն Միր Ֆախխարը ստորագրել են համապատասխան Փոխըմբռնման հուշագիր: Կողմերը պայմանավորվել են հյուպատոսական հարցերի շուրջ խորհրդատվությունների համատեղ 9-րդ նիստը գումարել Երևանում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |