Հունգարիան նորընտիր նախագահ ունի՝ դա Եվրախորհրդարանի անդամ Յանոշ Ադերն է![]() 2 մայիսի 2012 - 17:16 AMT PanARMENIAN.Net - Հունգարիայի նորընտիր նախագահ Յանոշ Ադերը «Ֆիդես» իշխող կուսակցության հիմնադիրներից մեկն է, Եվրախորհրդարանի անդամ: Այդ որոշումն այսօր հաստատել է Հունգարիայի խորհրդարանը, հաղորդում է MTV պետական հեռուստաալիքը: Յա. Ադերի թեկնածությունն առաջադրել էր գործող վարչապետ Վիկտոր Օրբանը: Ինչպես և ակնկալվում էր, Ադերն ընտրվեց խորհրդարանական մեծամասնությամբ՝ նրա օգտին քվեարկել է պատգամավորների երկու երրորդը: Ընդդիմադիր կուսակցություններից մեկը չի մասնակցել քվեարկությանը: Նորընտիր նախագահը երդվել է արդյունքների ամփոփումից մի փոքր անց: Նրա պաշտոնավարումը պաշտոնապես կսկսվի մայիսի 10-ին: Նախկին նախագահ Պալ Շմիդտը հրաժարական է տվել ապրիլի 2-ին՝ դոկտորական գրելուց գրագողության մեղադրանքների պատճառով: Ըստ քաղաքական գործչի, «անձնական հարցը» պառակտում էր առաջացրել հունգարական հանրության շրջանում, ինչն անհամատեղելի է նախագահի պաշտոնի հետ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |