Պրիշտինայի դատարանն արդարացրել է Կոսովոյի նախկին գրոհայինին![]() 2 մայիսի 2012 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Պրիշտինայում դատարանն արդարացրել է Կոսովոյի խորհրդարանի պատգամավոր Ֆատմիր Լիմային և ևս երեք հոգու, ովքեր մեղադրվում էին 1999-ին Կլեչկա գյուղում ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Ինչպես հաղորդում է «Բետա» գործակալությունը, դատական պալատը, որը գլխավորում է բրիտանացի դատավոր Ջոնաթան Վելֆորդ-Քերոլը, չապացուցված է համարել մեղադրանքը, առաջադրված իատալացի դատախազ Մաուրիցիո Սալուստրոյի կողմից, որի համաձայն Լիմայը և նրա երեք ենթակաները ռազմական հանցագործություններ են կատարել քաղաքացիական բնակչության և ռազմագերիների նկատմամբ: Լիմայը, ով այժմ Կոսովոյի իշխող Դեմոկրատական կուսակցության փոխնախագահն է, 1998-1999 թթ. Կոսովոյի հակամարտության շրջանում եղել է «Կոսովոյի ազատագրական բանակ» զինված խմբավորման հրամանատարը՝ պայքարելով Սերբիայից անկախանալու համար: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |