Նեթանյահուն հավաստիացրել է Ճապոնիայի ԱԳ նախարարին, որ Իսրայելը չի ձգտում պատերազմել Իրանի դեմ

Նեթանյահուն հավաստիացրել է Ճապոնիայի ԱԳ նախարարին, որ Իսրայելը չի ձգտում պատերազմել Իրանի դեմ

PanARMENIAN.Net - Ճապոնիայի ԱԳ նախարար Կոիչիրո Գեմբան, ժամանելով Իսրայել, հորդորել է Իսրայելի ղեկավարությանը համբերությամբ զինվել Իրանի հարցում և թույլ տալ, որ պատժամիջոցներն անեն իրենց գործը: Գեմբան այդ մասին ասել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուին հեռախոսազրույցի ժամանակ, քանի որ վերջինս տանն էգտնվում հոր մահվան կապակցությամբ, մայիսի 2-ին հայտնել է «Կոլ Իսրայել» ռադիոկայանը: Նեթանյահուն հավաստիացրել է Ճապոնիայի ԱԳ նախարարին, որ Իրսայելը չի ձգտում պատերազմել Իրանի դեմ:

Գեմբան հանդիպել է նաև Իսրայելի ԱԳ նախարար Ավիգդոր Լիբերմանի հետ և հայտնել է, որ Ճապոնիան կիսում է համաշխարհային հանրության մտահոգությունը Իրանի միջուկային ծրագրի հարցում:

Այցի շրջանակներում Գեմբան այցելել է Հոլոքոսթի զոհերի հիշատակի հուշահամալիր և ծաղիկներ դրել:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---