Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սգո միջոցառումներ են տեղի ունեցել Կիպրոսում![]() 2 մայիսի 2012 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ից Հայոց ցեղասպանության կիպրոսյան հանձնախմբի նախաձեռնությամբ մեկնարկել է Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ապրիլի 23-ին Նիկոսիայի կենտրոնական փողոցներից մեկում տեղի ունեցավ երիտասարդության քայլարշավ: Մեծ Եղեռնի նահատակների հուշահամալիրի առջև տեղի ունեցավ հոգեհանգստյան արարողություն կաթողիկոսական թեմի փոխանորդ Գերաշնորհ Տեր Վարուժան արք. Հերեկելյանի գլխավորությամբ: Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանն իր պատգամի մեջ շեշտեց, որ Հայոց ցեղասպանության հետևանքները դեռևս չեն վերացել և հանցագործությունը մնացել է անպատիժ: Խոսքով հանդես եկավ Կիպրոսի խորհրդարանի նախագահ պրն. Եաննակիս Օմիրուն, ով հայտնեց, որ ցավով, միաժամանակ հարգանքով ու խոր զգացումներով է մասնակցում Հայոց ցեղասպանության 97-րդ ամյակի ոգեկոչման հանդիսությանը: Նա շեշտեց, որ Կիպրոսի Հանրապետության և Հունաստանի խորհրդարաններն առաջիններից էին, որ աջակցեցին Հայոց ցեղասպանության արդար պահանջի ճանաչմանը՝ դատապարտելով թուրքական ոճրագործությունը և պահանջելով միջազգային ճանաչում: Արարողությունն ավարտվեց Սբ. Աստվածածին եկեղեցու երգչախմբի ելույթով, որից հետո տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում խորհրդարանի անդամների, դեսպանների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Ապրիլի 24-ին տեղի ունեցավ Սուրբ պատարագ և հոգեհանգիստ Սբ. Աստվածածին եկեղեցում` նվիրված 1.5 միլիոն նահատակների անմահ հիշատակին: Ապրիլի 26-ին կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ պրն. Վարդգես Մահտեսյանն ելույթ ունեցավ Կիպրոսի խորհրդարանում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |