Եգիպտոսի բանակը զրահատեխնիկա է կուտակում Կահիրեի կենտրոնում

Եգիպտոսի բանակը զրահատեխնիկա է կուտակում Կահիրեի կենտրոնում

PanARMENIAN.Net - Եգիպտոսի բանակը զրահատեխնիկա է կուտակում Կահիրեի կենտրոնում, որտեղ պաշտպանության նախարարության մոտ շարունակվում են բախումները: Բանակը մտադիր չէ խոչընդոտել բողոքի ցույցի մասնակիցներին:

Այս պահի դրությամբ հայտնի է 12 զոհվածների մասին, ոմանք զոհվել են հրազենային վերքերից: Առողջապահության նախարարությունը պաշտոնապես հաստատել է 6 մարդու մահը, հայտնում է «Վեստին»:

Ըստ Associated Press-ի, բախումների արդյունքում 49 մարդ է տուժել:

Բախումներն Աբբասիում նոր թափ առան, երբ անհայտ զինյալները լուսադեմին հարձակվեցին անժամկետ բողոքի ցույցի մասնակիցների վրա: Այդ թաղամասում չի գործում մետրոպոլիտենը, դադարեցվել են դասերը Այն-Շամս համալսարանում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---