Երևանի քաղաքապետը շրջել է Կենտրոն վարչական շրջանում![]() 2 մայիսի 2012 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Կենտրոն վարչական շրջան աշխատանքային շրջայցի ընթացքում Տարոն Մարգարյանը ծանոթացել է քաղաքապետարանի 2012թ-ի ծրագրերով Կենտրոն վարչական շրջանում կատարվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխացմամբ` վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել բակային տարածքներում և բազմաբնակարան շենքերի մուտքերում իրականացվող բարեկարգման համալիր աշխատանքների արդյունքները, ընթացքն ու նախատեսվող ծրագրերը: Շրջայցի շրջանակում Տարոն Մարգարյանը Կենտրոնի բնակիչների հետ միասին գնահատել է այս տարվա ծրագրով արդեն բարեկարգված բակերը: Քաղաքապետը` ներկայացնելով քաղաքապետարանի ծրագրերն ու իր մոտեցումները, վստահեցրել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած «Բարեկարգ Երևան» ծրագրի շրջանակում առաջիկա տարիների ընթացքում կբարեկարգվեն երևանյան բոլոր բակերը: «Մեր դիրքորոշումը հստակ է. Երևանը պետք է համաչափ զարգանա և, անկախ վարչական շրջանի տեղակայման դիրքից, երևանցին պետք է իրեն զգա մայրաքաղաքի լիարժեք բնակիչ: Բարեկարգ, հարմարավետ, խնամված ու խաղահրապարակներով կահավորված բակերը ևս այդ նպատակի բաղադրիչն են: Կարող եմ վստահեցնել, որ մի քանի տարիների ընթացքում կբարեկարգենք բոլոր բակային տարածքները»,- նշել է Տարոն Մարգարյանը: Քաղաքապետին զեկուցվել է, որ վարչական շրջանում բակերի բարեկարգմանը զուգահեռ նաև բազմաբնակարան շենքերի տանիքների և շքամուտքերի նորոգման աշխատանքներ են ընթանում: Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել իրականացվող աշխատանքների ընթացքն ու դրանք ավարտել սահմանված ժամկետներում: Քաղաքապետի հետ հանդիպման ընթացքում բնակիչները բարձրաձայնել են բակային տարածքներում ոռոգման ցանց ունենալու խնդրի մասին: «Բակային տարածքների ոռոգման խնդիրներ կան ոչ միայն Կենտրոնում, այլ նաև մյուս վարչական շրջաններում: Այս տարի նախատեսել ենք 16 կմ ոռոգման նոր ցանց անցկացնել և հաշվի առնելով մեր բնակիչների խնդրանքը, վերանայել ենք ոռոգման ծրագիրն ու արդեն այս տարի որոշ բակային տարածքներ ընդգրկել ենք ծրագրում», - ասել է Տարոն Մարգարյանը: Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները շրջայցի շրջանակում քաղաքապետին են ներկայացրել նաև Տերյան 62 ու Աղայան 9 և Աբովյան 19 շենքերի լիարժեք բարեկարգված բակերը: Շրջայցի վերջում քաղաքապետը եղևնի է տնկել Աղայան 9 և Աբովյան 19 շենքերի բարեկարգված բակում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |