Յուրա Մովսիսյանը «Ամկարի» հետ խաղում գոլ է խփել, «Կրասնոդարը» ոչ ոքի է խաղացել՝ 2:2![]() 2 մայիսի 2012 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 2-ին Ռուսաստանի առաջնության 42-րդ տուրում «Կրասնոդարը» խաղացել է «Ամկարի» դեմ: Հաշիվը 14–րդ րոպեին բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Նա Իգոր Լամբարսկու փոխանցումից հետո գրավել է հակառակորդի դարպասը և թիմի կազմում գրանցել իր 13-ր գոլը: Երկրորդ խաղակեսի վերջին «Ամկարի» ֆուտբոլիստները հավասարեցրել են հաշիվը՝ 1:1: 83-րդ րոպեին Մովսիսյանի փոխանցումով Ժոաոինյոն գոլ է խփել՝ 1:2, բայց լրացուցիչ ժամանակում «Ամկարը» խաղն ավարտել է 2:2 հաշվով: «Կրասնոդարը» հավաքել է 60 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 9-րդ տեղը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |