Վահան Հովհաննիսյան. Երևա'ն, դու պետք է փրկես հանրապետությունը 2 մայիսի 2012 - 21:36 AMT PanARMENIAN.Net - Երևանն իր քվեարկությամբ պետք է փրկի Հայաստանը, հայտնել է ՀՅ Դաշնակցության ընտրացուցակի առաջին համար Վահան Հովհաննիսյանը Ազատության հրապարակում կուսակցության հանրահավաքի ժամանակ: «Դաշնակցությունն ամենից շատ ձայն պետք է ստանա Երևանում, որպեսզի ամրագրի իր հաղթականը ողջ Հայաստանում: Երևա'ն, ամբողջ հույսը քեզ վրա է»,- ընդգծել է նա: Հովհաննիսյանի խոսքով` մարզերում բնակչությունն ավելի ընկճված, վախեցած էր, քան Երևանում, բայց արդեն պայքարի է գնում հանուն իր իրավունքների: Այս կապակցությամբ նա հիշեցրել է, որ ինքը արմատներով երևանցի է, ամբողջ կյանքն ապրել է Երևանում, և մայրաքաղաքի բնակիչներին կոչ է արել օգնել մարզերում իրենց համաքաղաքացիներին, որպեսզի Դաշնակցության հաղթանակի շնորհիվ մարզերի բնակիչների խնդիրները լուծում ստանան: Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան մայիսի 6-ին: Ընտրություններին մասնակցում են ութ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), ՀՅ «Դաշնակցությունը» (ՀՅԴ), «Օրինաց երկիր» կուսակցությունը (ՕԵԿ), «Ժառանգությունը», Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ), Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, «Միավորված հայեր» կուսակցությունը և մեկ նախընտրական դաշինք ի դեմս ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ):
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |