ԿԸՀ-ն մերժեց ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» դիմումները 2 մայիսի 2012 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրել էր արտահերթ նիստ, որում ներկայացված էին 6 նախագծեր: Նիստում ԿԸՀ-ն մերժել է մեծամասնական ընտրակարգով 12-րդ ընտրատարածքում ՀԱԿ պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազորված անձի դիմումը` պատճառաբանելով, որ նույն դիմումը ներկայացվել է թիվ 12 ԸԸՀ և այն ընդունել է որոշումներ: Դիմումը թիվ 12 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուներ Լ. Խաչատրյանի և Գ. Վիզիրյանի կողմից չսահմանված վայրերում փակցված քարոզչական պաստառները վերացնելու վերաբերյալ էր։ ԿԸՀ-ն այսօրվա նիստում մերժել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արամ Հակոբջանյանի դիմումը: Կուսակցության Սիսիանի տարածքային ընտրական շտաբի պետը դիմել էր ԿԸՀ` բողոքելով, որ տեղի ուսումնական հաստատությունները մերժել են իրենց դահլիճ տրամադրել: ԿԸՀ-ն միաձայն մերժեց այս դիմումը, քանի որ պահանջը վերաբերել է ոչ թե դահլիճ տրամադրելուն, այլ դպրոցի աշխատակազմի հետ հանդիպելուն: Իսկ դա օրենքով չի սահմանվում: Մերժվեց նաև Լևոն Զուրաբյանի դիմումը, որով նա պահանջում էր հեռացնել Ագարակ գյուղում սննդի առևտրի կետերում փակցված քարոզարշավի պաստառները: Դա էլ պատճառաբանվեց նրանով, որ ԿԸՀ-ն նման դեպքեր չի գրանցել, հայտնաբերվածներն էլ արդեն իսկ հեռացված են: Հանձնաժողովը մերժեց նաև Արթուր Ավթանդիլյանի՝ «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբի արձանագրած մի շարք խախտումների մասին դիմումը։ Դիմումում նշվել էր, որ ԲՀԿ և ՀՀԿ ներկայացուցիչները ընտրակաշառքներ են բաժանում, ՕԵԿ-ը` ջեմեր և բջջային հեռախոսներ, «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն էլ, որն ասոցացվում է ԲՀԿ-ի հետ, տրակտորներ է բաժանել որոշ համայնքներում: Դիմումը մերժվեց այն հիմնավորմամբ, թե ահազանգերի վերաբերյալ փաստեր չկան:
Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» |