Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը Դևիսի Գավաթում զիջել է մակեդոնացիներին![]() 2 մայիսի 2012 - 22:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը մայիսի 2-5 մասնակցում է Սոֆիայում (Բուլղարիա) անցկացվող Դևիսի Գավաթ թիմային առաջնության խաղերին: Հայ թենիսիստները հայտնվել են C ենթախմբում և մրցելու են մրցաշարում ամենաուժեղ համարվող Մոնտենեգրոյի և Մակեդոնիայի հավաքականների հետ: Ինչպես հաղորդում է Հայաստանի Թենիսի ֆեդերացիան, այսօր մեր հավաքականը մրցել է Մակեդոնիայի հավաքականի հետ և պարտվել է: Մայիսի 3-ին Հայաստանի ընտրանին կմրցի Մոնտենեգրոյի հետ: Հայաստանի հավաքականի կազմում արդեն երկրորդ անգամ հանդես է գալիս էստոնացի թենիսիստ Դանիլ Պրոսկուրան: Հավաքականի կազմում հանդես են գալիս նաև Խաչատուր Խաչատրյանը, Դանիլ Պրոսկուրան, Աշոտ Գևորգյանը և Միքայել Ավետիսյանը: Թիմի ավագն է Վահե Ավետիսյանը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |