Նիկոլյա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի հեռուստամենամարտն ավարտվեց ոչ ոքիով![]() 3 մայիսի 2012 - 12:30 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 2-ի երեկոյան տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահի թեկնածուներ Նիկոլյա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի հեռուստաբանավեճը: Նախօրեին փորձագետները նշում էին, որ Սարկոզին երկրորդ տուրում հաղթելու համար մրցակցի հետ ուղիղ բանավեճում պետք է վճռորոշ առավելության հասենր, սակայն դա տեղի չունեցավ, նշում է dpa գործակալությունը: Երեք ժամ տևած բանավեճի գլխավոր թեմաներն էին տնտեսական վիճակը, ճգնաժամը եվրոյի գոտում, միգրացիայի խնդիրները, վերաբերմունքը իսլամի հանդեպ: Բանավեճը անսպասելի սուր է ստացվել: Վերջին վառ բանավեճը տեղի էր ունեցել 1988թ. Ֆրանսուա Միտերանի և Ժակ Շիրակի միջև: Բանավեճի ընթացքում նախագահության թեկնածուները որպես օրինակ բերում էին Գերմանիան: Օլանդը կողմ էր պետության դերի բարձրացմանը, Սարկոզին՝ տնտեսական լիբերալիզմին՝ երկուսն էլ հղում էին անում գերմանական փորձին: «Գերմանիան Ձեր ասածի ճիշտ հակառակն է անում»,-հանդիմանեց Սարկոզին Օլանդին: Վերջին հարցումների արդյուքներով Օլանդը առաջ է անցնում Սարկոզիից 7-8 տոկոսով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |