ԵՄ-ն կասեցրել է Ասոցացման մասին համաձայնագրի վավերացումն Ուկրաինայի հետ Տիմոշենկոյի պատճառով

ԵՄ-ն կասեցրել է Ասոցացման մասին համաձայնագրի վավերացումն Ուկրաինայի հետ Տիմոշենկոյի պատճառով

PanARMENIAN.Net - Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հետ կալանավայրում վարվելու շուրջ ստեղծված իրավիճակը բացասաբար է անդրադարձել ԵՄ հետ Ուկրաինայի մերձեցման վրա: «ԵՄ գործընկերները միաձայն որոշել են կասեցնել Ասոցացման մասին համաձայնագրի վավերացումն Ուկրաինայի հետ Տիմոշենկոյի պատճառով, քանի դեռ իրավական պետության սկզբունքների վերականգնման գործընթաց չի սկսվել»,-մայիսի 3-ին հայտարարել է RheinischePost թերթին Գերմանիայի ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն:

Նա լուրջ մտահոգություն է հայտնել Տիմոշենկոյի առողջական վիճակի և շարունակվող հացադուլի վերաբերյալ: «Մենք կրկնում ենք մեր առաջարկն Ուկրաինայի իշխանություններին՝ թույլ տալ նախկին վարչապետին բուժում ստանալ Գերմանիայում»,-ասել է նախարարը:

«Հարկավոր է օգտագործել մինչ ֆուտբոլի առաջնությունը մնացած ժամանակը՝ հորդորելու համար իշխանություններին վերականգնել իրավական պետության սկզբունքները»,-ասել է թերթին Եվրախորհրդարանի պատգամավոր, «կանաչների» ներկայացուցիչ Դանիել Կոն-Բենդիտը, հայտնում է dpa-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---