Սոչիում մարզիկ Յուրի Գարանյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել![]() PanARMENIAN.Net - Մայիսի 1-ին Սոչիում զանգվածային ծեծկռտուքի ժամանակ մարզիկ Յուրի Գարանյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել: Թեքվոնդոյի վարպետ Յուրի Գարանյանը թիկունքից դանակի մահացու հարված է ստացել սրտի շրջանում: Ինչպես հայտնում է երկրամասի քննչական վարչությունը, զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է մոտ 100 մարդ: Յուրի Գարանյանը մահացու վիրավորվել է: Նրա ընկերը, որի անձն այժմ ճշտվում է, ՎԱԶ-2107 մեքենայով նրան հասցրել է հիվանդանոց: Ճանապարհին նա կանգնեցրել է ավտոմեքենան, «շտապ օգնության» բժիշկներին է փոխանցել արյունահոսող Գարանյանին և հեռացել է անհայտ ուղղությամբ, հայտնում է yerkramas.org-ը: Գարանյանը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: Քննությունը շարունակվում է: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |