ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ԱՄՆ-Ը ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՀԱՏԿԱՑՆԻ 70 ՄԼՆ ԴՈԼԱՐ

PanARMENIAN.Net - 2004թ. ֆինանսական տարում ԱՄՆ-ը Ադրբեջանին կհատկացնի 70 մլն դոլար: Այս մասին, ինչպես տեղեկացնում են ադրբեջանական աղբյուրները, Բաքվում հայտարարել Է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրների աջակցության հարցերով համակարգող Կառլոս Պասկուալը: Նրա խոսքերով` այդ գումարից 20 մլն դոլարը կուղղվի հումանիտար օգնությանը, 9 միլիոնը` ժողովրդավարության զարգացմանը երկրում, 11 մլն դոլարը` իրավապահ մարմիների, 13.5 միլիոնը` տնտեսական աջակցությանը, իսկ 4,5 միլիոն դոլարը` ուսանողների փոխանակման ծարագրերի համար: Կ.Պասկուալը հիշեցրել Է, որ անցած ֆինանսական տարում Արդբեջանին հատկացվել Է 68 մլն դոլար:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---