Արմեն Պողոսյան. Դժվարանում եմ նշել ամենանախընտրելի տնտեսական ծրագիրը

Արմեն Պողոսյան. Դժվարանում եմ նշել ամենանախընտրելի տնտեսական ծրագիրը

PanARMENIAN.Net - Սպառողների ասոցիացիայում դժվարանում են առանձնացնել կուսակցությունների նախընտրական ծրագրերում ներկայացված ամենանախընտրելի տնտեսական ծրագիրը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը` հավելելով, որ այնուամենայնիվ տնտեսական ծրագրերի ամենակարևոր կետերից է համարում երեխաների նպաստների բարձրացումը: Այդ հարցին մանրամասն անդրադարձել են ՕԵԿ-ն ու ՀՅԴ-ն:

«Երեխայի ծննդյան նպաստը պետք է բազմապատիկ չափերով խրախուսվի: Որովհետև մեզ մոտ գրեթե չկա 4-5 երեխա ունեցող մայր: Ժամանակին մեծ գումարներ էին տալիս», - ասաց Արմեն Պողոսյանը:

Պողոսյանը նշեց նաև, որ երկրորդ կարևորագույն հարցը, որ պետք է լուծվի` դա պրոգրեսիվ հարկման խնդիրն է, որը նշված է «Ժառանգության» ու ՀՅԴ ծրագրերում:

«Ինչ պարտադիր է, որ բոլորը 13% կամ 20%-ով հարկվեն: Ինչքան շատ շահույթ են ստանում` այնքան ավելի բարձր պետք է լինի հարկային տոկոսը», - իր խոսքում նշեց Արմեն Պողոսյանը:

Տնտեսագետ, ՀԱՄԿԿ նախագահ Վազգեն Սաֆարյանն էլ ասաց, որ Կոմկուսն էլ իր հերթին է դիտարկում բոլոր կուսակցությունների տնտեսական ծրագրերրը: Բանախոսի կարծիքով`աչքի է ընկնում, որ բոլորը խոսում են թոշակների ավելացման և աշխատավարձերի բարձրացման մասին: Սակայն Սաֆարյանն այս ամենը «զուտ պոպուլիզմ է» համարում:

«Մասսայական աշխատատեղեր կարող է միայն արդյունաբերությունն ապահովել, իսկ արդյունաբերության և արդյունաբերական քաղաքականության մասին այսօր խոսում են միայն կոմունիստները», - ասաց Վազգեն Սաֆարյանը, հավելելով, որ ի վերջո որոշ բաներ հաջողվել է փոխել այս հարցում: Խոսքը կառավարության նախորդ տարվա ընթունած արդյունաբերության հայեցակարգի մասին է, որն ուղղված է արտահանմանը:

Սաֆարյանի համոզմամբ `եթե ԱԺ ընտրությունների արդյունքում Կոմկուսը ձայների մեծամասնություն ստան` արդյունաբերությունն էլ ավելի կզարգանա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---