Հարթվել են տարաձայնությունները ՍԱՍ ԳՐՈՒՊ-ի և BlogNews.am-ի միջև

Հարթվել են տարաձայնությունները ՍԱՍ ԳՐՈՒՊ-ի և BlogNews.am-ի միջև

PanARMENIAN.Net - Տեղեկացնում ենք, որ «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և BlogNews.am կայքի միջև տարաձայնությունները, որոնք վեջին շրջանում մամուլի որոշ հրապարակումների և սոց. ցանցերում քննարկումների տեղիք էին տվել այլևս հարթված են:

Համացանցում բլոգերներից մեկը մի նյութ էր հրապարակել, որում «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին մեղադրում էր վաճառվող ապրանքների ժամկետները կեղծելու և փաստացի ժամկետանց ապրանք վաճառելու մեջ: Բլոգերը նաև պնդել էր, որ ժամկետանց ապրանք օգտագործելու հետևանքով թունավորվել է: BlogNews.am-ը հրապարակել էր վերջինիս հոդվածը, որի արդյունքում «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը կապվել էր BlogNews-ի խմբագրության հետ և խնդրել նյութը կայքից հանել: Քանի որ բլոգերն ի հայտ չէր եկել կայքի գլխավոր խմբագիր Ա.Անտինյանը նյութը հեռացրել էր՝ փորձելով կանխել նրա հետագա տարածումը: Մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ, հղում անելով BlogNews.am կայքին վերահրապարակում են այն, ինչի արդյունքում «ՍԱՍ Գրուպը» դիմում է դատարան՝ BlogNews.am-ի գլխավոր խմբագրից պահանջելով 2.000.000 դրամ փոխհատուցում:

«ՍԱՍ Գրուպ» ընկերությունը, իր ոլորտում վայելելով բարձր հեղինակություն և միևնույն ժամանակ գնահատելով խոսքի ազատության բացարձակ արժեքը, որոշում է կայացրել գալ հաշտության այսօր արդեն բլոգոլորտի յուրահատուկ հարթակ հանդիսացող BlogNews.am կայքի հետ: «ՍԱՍ Գրուպ» ընկերության և BlogNews-ի շահերը ներկայացնող «Defense» իրավաբանական ընկերության ձեռք բերած պայմանավորվածությունների արդյունքում «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ն հետ է վերցնում իր հայցադիմումը՝ հաստատելով, որ այլևս չունի ոչ մի առարկություն BlogNews.am-ի դեմ: Միաժամանակ BlogNews.am-ը հաստատում է, որ չունի ոչ մի պահանջ «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ-ից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---