Վազգեն Սաֆարյան. Պետք չէ բենզինը բերել ընդհանուր հարկային դաշտ

Վազգեն Սաֆարյան. Պետք չէ բենզինը բերել ընդհանուր հարկային դաշտ

PanARMENIAN.Net - 2012-ի առաջին եռամսյակում արձանագրված գնաճը կազմել է 3.3 տոկոս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց տնտեսագետ, ՀԱՄԿԿ նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նրա խոսքով` պարենային ապրանքների գնաճ գրեթե չի նկատվում: Անդրադառնալով վերջին շրջանում տնտեսական շուկայում գրանցված բենզինի գների թանկացմանը` Սաֆարյանը նշեց, որ իրենց հետազոտությունները ցույց են տվել, որ «գները կիջնեն, եթե բենզինը չբերվի ընդհանուր հարկային դաշտ»:

«Բենզինը դարձել է «պերճանքի» առարկա: Պետք է իջեցվի բենզինի ոլորտում հարկային ճնշումը: Գինը բարձրանում է, որովհետև բենզինի միջազգային շուկայում էլ են գները բարձրանում: Պետք է այնպիսի լուծում տալ, որ բենզինը մատչելի դառնա բոլորի համար», ասաց Վազգեն Սաֆարյանը:

Սաֆարյանը նաև նշեց, որ ԱԺ ընտրությունների արդյունքում ձայների մեծամասնություն սըանալու դեպքում Կոմկուսը խոստանում է վերացնել տնտեսական շուկայում տիրող մենաշնորհը և ազատ մրցակցային դաշտ սահմանել ինչպես խոշոր, այնպես էլ փոքր ձեռնարկատերերի համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---