Մոսկվան մտադիր չէ հանդուրժել ԱՄՆ միջամտությունը Ռուսաստանի ներքին գործերին![]() 3 մայիսի 2012 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան մտադիր չէ հանդուրժել ԱՄՆ միջամտությունը Ռուսաստանի ներքին գործերին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը` մեկնաբանելով ՌԴ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունները «Մագնիտսկու գործի վերաբերյալ», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: «ԱՄՆ դեսպան Մայքլ Մակֆոլը հայտարարել է, թե մեր երկրի որոշ պաշտոնյաների մուտքը ԱՄՆ արգելող որոշումը «Մագնիտսկու գործի» համատեքստում համապատասխանում է մարդու իրավունքների ոլորտում տարվող ԱՄՆ քաղաքականությանը: Մենք անընդունելի ենք համարում հարցի նման դրվածքը, քանի որ դա հակասում է ինչպես ռուս-ամերիկյան հարաբերություններին, այնպես էլ՝ անմեղության կանխավարկածի սկզբունքին»,-ասել է նա: Ըստ Լուկաշևիչի, Մոսկվան «բազմիցս է զգուշացրել, որ նման փորձերն անպատասխան չեն մնա»: ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը ապրիլի 24-ին հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը նախկինի պես կողմ է «Մագնիտսկու ցուցակի» մասին օրինագծին, որն այժմ ներկայացված է Կոնգրեսի քննարկմանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |