Թենիսի միջազգային ֆեդերացիան որոշել է փոխել թենիսիստների ընտրության կանոնները 2016-ի Օլիմպիադայի համար![]() 3 մայիսի 2012 - 15:44 AMT PanARMENIAN.Net - Թենիսի միջազգային ֆեդերացիան (ITF) որոշել է փոխել 2016-ի Օլիմպիադայի թենիսիստների ընտրության կանոնները: 2012-ի Օլիմպիադայից հետո հաջորդ օլիմպիական ցիկլում խաղացողը պետք է մասնակցի Ֆեդերացիայի գավաթի կամ Դևիսի գավաթի առնվազն չորս խաղերի: Ներկա պահին թենիսիստի համար բավարար է խաղալ այդ մրցաշարերի երկու խաղերում հավաքականի կազմում Օլիմպիադայի մեկնարկից առաջ երկու տարվա ընթացքում: «Օլիմպիադան դարձել է թենիսային օրացույցի շատ կարևոր մասը: Շատ թենիսիստներ դիտարկում են Օլիմպիական խաղերում հաղթանակը գրեթե որպես հաղթանակ «Մեծ սաղավարտ» մրցաշարում: Բայց Օլիմպիադան կանոնավոր մրցաշար չէ և դրան մասնակցելու համար բավարար չէ ունենալ բարձր վարկանիշ: Յուրաքանչյուր մարզիկ, ով ցանկանում է հանդես գալ Օլիմպիադայում, պետք է լավ հարաբերություններ ունենա իր թենիսի ֆեդերացիայի հետ»,- ITF մամլո ծառայության ներկայացուցիչ Բարբարա Թրևերսի խոսքերը հաղորդում է gotennis.ru-ն: Թենիսիստները հնարավորություն կունենան խաղալ առաջին խաղերը Դևիսի գավաթում կամ Ֆեդերացիայի գավաթում 2016-ի Օլիմպիադայի որակավորման համար արդեն այս տարվա սեպտեմբեր-նոյեմբերին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |