Հետխորհրդային 4 երկրների ՀՄՊ վետերանները հեռուստակամրջի միջոցով կիսվել են պատերազմի մասին հիշողություններով

Հետխորհրդային 4 երկրների ՀՄՊ վետերանները հեռուստակամրջի միջոցով կիսվել են պատերազմի մասին հիշողություններով

PanARMENIAN.Net - Այսօր իրականացվել է Մոսկվա-Կիև-Երևան-Աստանա հեռուստակամուրջ՝ նվիրված մոտեցող Հաղթանակի օրվան: Հեռուստակամրջին մասնակցել են վետերաններ և ռազմական փորձագետներ չորս հետխորհրդային հանրապետություններից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Ղազախստանից, ովքեր կիսվել են պատերազմի, իրենց մարտական ընկերների և Հաղթանակի օրվա մասին հիշողություններով: Հայաստանի կողմից հանդիպմանը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմի վետերան Ժորա Թունյանը և Զբոսաշրջության և սերվիսի ռուսական պետական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Վալերի Թունյանը: Բոլոր մասնակիցները նշել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի կարևորությունը, որը չի կարելի մոռանալ և որի մասին պետք է պատմել երիտասարդ սերնդին: Փորձագետները նշել են նաև ընդհանուր անցյալի և ժողովուրդների միջև եղբայրության ոգին, որը պետք է տանել պատմության միջով և պահպանել այս փուլում, որպեսզի միասին գնալ ապագա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---