ՀՄՊ վետերան. Հայերը պետք է Ղարաբաղի համար մարտնչեն այնպես, ինչպես պայքարում էին Հայրենական մեծ պատերազմում

ՀՄՊ վետերան. Հայերը պետք է Ղարաբաղի համար մարտնչեն այնպես, ինչպես պայքարում էին Հայրենական մեծ պատերազմում

PanARMENIAN.Net - Այսօր կայացած Մոսկվա-Երևան-Կիև-Աստանա հեռուստակամրջի ժամանակ ելույթ է ունեցել Հայրենական մեծ պատերազմի վետերան Ժորա Թունյանը, նա պատմել է Ռոստովից մինչև Լեհաստան իր անցած փառավոր ուղու մասին: Նա ասել է, որ հայ զինվորները մյուսներին հավասար խիզախորեն կռվում էին, քանի որ նրանց ետևում էր ընդհանուր հայրենիքը: Թունյանը կոչ է արել երիտասարդներին դաստիարակել հայրենասիրական ոգով՝ սերմանելով նրանց մեջ սեր հայրենիքի հանդեպ և այն պաշտպանելու անհրաժեշտության մասին միտք: Նա հայտարարել է, որ Ղարաբաղում հայերը պետք է նույնքան արիաբար մարտնչեն, ինչպես այն ժամանակ, քանի որ Ղարաբաղը պատկանում է Հայաստանին, Ղարաբաղը հայրենիք է:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---