ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրենը հանդես են եկել համատեղ ուղերձով 3 մայիսի 2012 - 15:31 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը և ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ տարածել են համատեղ ուղերձ: «Խոսքի ազատությունը մեր ամենաթանկ իրավունքներից մեկն է: Այն ամրապնդում է ցանկացած այլ ազատություն և հիմք է հանդիսանում մարդկային արժանապատվության համար: Վերջինիս իրականացման գործում կենսական նշանակություն ունի ազատ, բազմակարծիք և անկախ մամուլի գոյությունը»,- նշված է ուղերձում: Նրանք գրում են, որ Արաբական աշխարհում տեղի ունեցած փոփոխությունը ցույց է տվել իրավունքներ ձեռք բերելու ձգտման ուժը` նոր ու հին լրատվամիջոցների միավորման արդյունքում: Մամուլի նորահայտ ազատությունը խոստանում է վերափոխել հասարակությունը առավել թափանցիկության և պատասխանատվության միջոցով: Այն հաղորդակցվելու և տեղեկատվություն ու գիտելիքներ տարածելու նոր ուղիներ է բացելու: Ազդեցիկ նոր ձայն է բարձրանում հատկապես երիտասարդության շրջանում, ովքեր լուռ էին նախկինում: Ահա, թե ինչու այս տարվա Մամուլի ազատության համաշխարհային օրը կենտրոնացած է «Նոր Ձայներ. Մամուլի ազատությունը` որպես հասարակությունների վերափոխման խթանիչ» թեմայի վրա: Մամուլի ազատությունը նաև սաստիկ ճնշումների է ենթարկվում ամբողջ աշխարհում: Անցյալ տարի ՅՈՒՆԵՍԿՕ–ն դատապարտեց 62 լրագրողների սպանությունը, որոնք զոհվեցին իրենց աշխատանքը կատարելու արդյունքում: Վերոնշյալ լրագրողները չպետք է մոռացության մատնվեն, իսկ այդ հանցագործությունները` մնան անպատիժ: «Մամուլի ազատության համաշխարհային օրը մեզ հնարավորություն է ընձեռում նպաստելու մամուլի ազատության ամրապնդմանը: Մենք կոչ ենք անում պետություններին, արհեստավարժ լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին ամենուրեք միավորելու ուժերը Միավորված ազգերի կազմակերպության հետ` խթանելու էլեկտրոնային և առցանց արտահայտման ազատությունը` միջազգայնորեն ընդունված սկզբունքներին համաձայն: Սա անհատական իրավունքների սյուն է` առողջ հասարակությունների ձևավորման հիմք և սոցիալական վերափոխման ուժ»: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |