Երևանում մեկնարկել է աշխարհի ամենամեծ ուսանողական ցանցի նախաձեռնած «Բարև աշխարհ» նախագիծը![]() 3 մայիսի 2012 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանում կազմակերպված միջազգային տոնավաճառով այսօր Երևանում մեկնարկել է AIESEC-ի (Association Internationale des Etudiants en Sciences Economiques et Commerciales)` աշխարհի ամենամեծ ուսանողական ցանցի նախաձեռնած «Բարև աշխարհ» նախագիծը, որը կտևի մեկ ամիս և որի շրջանակներում 11 տարբեր երկրներից Հայաստան ժամանած 17 արտասահմանցի կամավորները կարիերայի ուղղորդման և կողմնորոշման, սոցիալական հմտությունների զարգացման, հաղորդակցման և միջմշակութային հաղորդակցման կրթական սեմինարներ կանցկացնեն Երևանի, Գյումրու և Վանաձորի մի շարք դպրոցներում: Աշակերտների համար կկազմակերպվեն նաև անգլերենի երկշաբաթյա դասընթացներ` յուրաքաչյուր օր մեկ ժամ տևողությամբ: Նախատեսվում է, որ տարբեր սեմինարների կմասնակցեն 300-ից ավելի աշակերտներ: Նախագիծը ներառում է նաև սեմինարներ Հայաստան ժամանած կամավորների համար հայ ուսանողների կողմից, որոնք կօգնեն իրենց արտասահմանցի ընկերներին ավելի լավ ճանաչել Հայաստանը,ծանոթանալ Հայաստանի մշակույթին և պատմությանը: Այսօր կազմակերպված տոնավաճառի ժամանակ տարբեր երկրներից ժամանած մասնակիցները, ինչպես նաև հայ ուսանողներն առանձին տաղավարներում ներկայացնում էին իրենց երկիրն ու մշակույթը` յուրաքանչյուրը փորձելով լինել ավելի հետաքրքիր, բազմաժանր ու հիշարժան: «Բարև Աշխարհ» նախագծին հատկացված օժանդակությունն իրականացվում է Orange Հիմնադրամի կողմից այս տարի մեկնարկած հատուկ նախագծի շրջանակում, որի նպատակն է հնարավորություն տալ Orange Արմենիա ընկերության աշխատակիցներին հանդես գալ բարեգործական ծրագրերի նախաձեռնությամբ: Ծրագրի իրականացման համար Orange Հիմնադրամը տրամադրել է 3 000 000 դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |