Երևանի ավագանին արտահերթ նիստում կողմ է քվեարկել Ռուբինյանց փողոցի հիմնանորոգման ծրագրին

Երևանի ավագանին արտահերթ նիստում կողմ է քվեարկել Ռուբինյանց փողոցի հիմնանորոգման ծրագրին

PanARMENIAN.Net - Երևանի ավագանին մայիսի 3-ին գումարված արտահերթ նիստում, ներկայացնելով օրակարգի առաջին հարցը, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել «Երևան քաղաքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի (բացառությամբ հողերի), իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության, այդ թվում՝ անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի հիմնանորոգման» ծրագրին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հաշվի առնելով նշվածը և այն, որ հատկացված միջոցները հանդիսանում են Երևան քաղաքի բյուջեի համար դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուր, Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է որոշման ներկայացված նախագիծը, համաձայն որի Երևան քաղաքի բյուջեի դեֆիցիտի գումարը ավելացվել է 219 000.0 հազար դրամով, իսկ ծախսային մասում այն ավելացվել է «Մայրուղիների և փողոցների վերակառուցում և հիմնանորոգում» ծրագրին։

Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է նաև Երևանի սեփականություն հանդիսացող 2012թ . օտարման առաջարկվող հողամասերի ցանկը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---