Կարեն Շահնազարովը կդառնա «Կինոտավրի» պատվավոր մրցանակակիր![]() 3 մայիսի 2012 - 18:03 AMT PanARMENIAN.Net - «Կինոտավր» 23-րդ բաց կինոփառատոնի պատվավոր մրցանակը նրա բացման ժամանակ կստանա «Մոսֆիլմի» ղեկավար Կարեն Շահնազարովը: Այդ մասին այսօր Մոսկվայում մամլո ասուլիսում հաղորդել է կինոդիտման նախագահ Ալեքսանդր Ռոդնյանսկին: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, փառատոնը Սոչիում տեղի կունենա հունիսի 3-10-ը: Բացմանը կհանձնվի ամենապատվավոր մրցանակը «Ռուսական կինեմատոգրաֆում և կինոարդյունաբերության մեջ ավանդ ունեցած ռեժիսորին, ով մեզ թույլ չի տալիս մոռանալ, որ կինոն մեծ իլյուզիա է»: Այս անգամ այդ մրցանակը կշնորհվի «Ցրիչը», «Մենք ջազից ենք», «Ձմեռային երեկո Գագրայում», «Հիվանդասենյակ թիվ 6» ֆիլմերի ստեղծող Կարեն Շահնազարովին: Հիմնական մրցույթի մեջ մտել են 14 ռուսական ֆիլմեր: Դրանց շարքում են Ավդոտյա Սմիրնովայի «Կոկոկո», Բորիս Խլեբնիկովի «Քանի գիշերը չի բաժանի», Վասիլի Սիգարևի «Ապրել», Պավել Կոստոմարովի և Ալեքսանդր Ռաստորգուևի «Ես քեզ չեմ սիրում» ֆիլմերը և այլն: Այս տարի ժյուրին կգլխավորի «Մահմեդական», «Պոպ» և «72 մետր» ֆիլմերի ռեժիսոր Վլադիմիր Խոտինենկոն: Ժյուրի կազմի մեջ մտել են ռեժիսորներ Նիկոլայ Խոմերիկին, Ալեքսեյ Ֆեդորչենկոն, Ալեքսանդր Կոտը, Բակուր Բակուրաձեն, Աննա Մելիքյանը և դերասանուհի Վերա Գլագոլևան: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |