Այնթափի 5 անչափահաս բնակիչներ ձերբակալվել են երկաթուղայինի կապի մալուխները գողանալու համար

Այնթափի 5 անչափահաս բնակիչներ ձերբակալվել են երկաթուղայինի կապի մալուխները գողանալու համար

PanARMENIAN.Net - Մասիս քաղաքի Ոստիկանության Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձերբակալել են «Հարավկովկասյան երկաթուղու» վազուրդիներից մեկում գողություն կատարած Այնթափի 5 անչափահաս բնակիչներին: 15-17 տարեկան անչափահասները ապրիլի 9-ին, 11-ին, 13-ին և 30-ին Նորոգավիթ-Մասիս վազուրդու տարբեր հատվածներում գողացել են կապի մալուխները:

«ՀԿԵ»-ից հայտնում են, որ արդյունքում երկաթուղուն հասցրած վնասի չափը գերազանցում է 536 000 դրամ: Գողություն կատարած երիտասարդները ձերբակալվել են Ոստիկանության կողմից ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ոստիկանների ու երկաթուղու աշխատողների համատեղ կատարված աշխատանքի շնորհիվ: Պարզվել է, որ անչափահասները գողացած մալուխը շատ ցածր գնով հանձնել են որպես մետաղյա ջարդոն:

Քննությունը շարունակվում է: «ՀԿԵ» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ նման սարքավորումների և կապի միջոցների գողության դեպքերը մեծ վտանգ են ներկայացնում երկաթուղու և գնացքների անվտանգության համար: Մասնավորապես, գողացած կապի մալուխն ապահովում էր կայարանների հերթապահների սլաքային փոխադրիչների և լուսանշանների հետ կապը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---